Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին ուշադրության համար

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին ուշադրության համար

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարտի 15-ից հացադուլ էր հայտարարել, շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև հասարակա-քաղաքական գործիչներին, որոնք այցելել են նրան Ազատության հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը, մարտի 26-30-ը Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելել են Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Հայաստանի ԱԺ պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, գրողներ, փորձագետներ, ուսանողներ, պրոֆեսորներ և այլն:

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: Մարտի 30-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը հանուն իրեն սատարող քաղաքացիների ու դստեր` Շուշիի, որի 18 տարին է լրանում մարտի 31-ին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---