Դոնի Ռոստովում հայոց արքա Տիգրան Մեծի մասին ներկայացում կցուցադրվի

Դոնի Ռոստովում հայոց արքա Տիգրան Մեծի մասին ներկայացում կցուցադրվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Դոնի Ռոստովի Գորկու անվան Դրամատիկական թատրոնում կկայանա «Տիգրան Մեծ» ներկայացման պրեմիերան, բեմադրողը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Սոռոկինն է: Ներկայացման գործող անձինք են Միհրդատը (Պոնտոսի արքան), Տիգրան Մեծը (Հայաստանի արքան) և Կլեոպատրան, որը Տիգրան կինն ու Միհրդատի դուստրն էր (չշփոթել եգիպտական թագուհու հետ):

Համարձակվելով բեմի լեզվով թարգմանել Արա Գևորգյանի «Տիգրան Մեծ» պատմական դրաման` Ռոստովի թատրոնը որոշել է ժամանակակիցներին պատմել երկուհազարամյա վաղեմության ողբերգության մասին, հաղորդում է Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնքի կայքը:

Հայոց արքա Տիգրան II Մեծն իշխել է մեր թվարկությունից առաջ 95-55 թվականներին և համարվում է հայոց հողերի միավորողը: Պատմաբանները միաձայն նշում են, որ իր հրամանատարական տաղանդով նա մի շարքում էր իր նշանավոր ժամանակակիցներ Հուլիոս Կեսարի և Միհրդատ Եվպատորի հետ, իսկ ոգու զորությամբ գերազանցում էր նրանց:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---