Ֆրանսիայում շախմատի անհատական ԵԱ 8-րդ տուրում Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ են տարել31 մարտի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Էքս-լե-Բեն քաղաքում, որտեղ ընթանում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, մարտի 30-ին ավարտվեց 8-րդ տուրը: Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորները Ստելիոս Խալկիասի (Հունաստան) հետ, Հայաստանի երկու ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիմիր Հակոբյանն այս տուրում միմյանց դեմ խաղացին և ոչ ոքի գրանցեցին: Արման Փաշիկյանը սև ֆիգուրներով կարողացավ 0,5 միավոր նվաճել Սեբաստյան Մազեի (Ֆրանսիա) հետ պարտիայում: Զավեն Անդրիասյանը հանդիպեց Ջանսա Վլաստեմինի (Չեխիա) հետ և նույնպես կիսեց միավորները հակառակորդի հետ: Հաղթանակ տարավ Ավետիք Գրիգորյանը, որն առավելության հասավ Ալին-Միլե Բերեսկուի (Ռումինիա) նկատմամբ, իսկ Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Ալեքսանդր Պոտապովին (Ռուսաստան): Հայաստանի ներկայացուցիչներից միակ պարտությունը կրեց Հրանտ Մելքումյանը, որը զիջեց Ալեքսանդր Ֆաուլենդին (Ավստրիա): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |