Երկրպագուների համառուսական միավորումը ՀՖՖ-ից պահանջում է փոխհատուցում և ներողություն

Երկրպագուների համառուսական միավորումը ՀՖՖ-ից պահանջում է փոխհատուցում և ներողություն

PanARMENIAN.Net - Երկրպագուների համառուսական միավորումը (ԵՀՄ) դիմել է Ռուսական ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին`խնդրելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պարզել այն միջադեպը, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումից առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի հավաքականի ավելի քան 100 երկրպագուներ, տոմսերը ձեռքերին, չեն կարողացել մտնել մարզադաշտ:

«Մեր կարծիքով, հատվածի լեփ-լեցուն լինելը, որի համար թողարկվել և վաճառվել է տոմսերի որոշակի քանակություն, ընդունող կողմի թերի աշխատանքի արդյունք է»,- ասվում է ԵՀՄ ուղերձում: Խնդրում ենք Ռուսական ֆուտբոլայի միությանը ՀՖՖ-ի հետ պարզել այս խնդիրը և դիտարկել ՀՖՖ-ի կողմից երկպագուներից պաշտոնական ներողություն խնդրելու և նրանց փոխհատուցելու հնարավորությունը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---