ԱՄՆ նախագահի վարկանիշը նրա պաշտոնավարման պահից ամենացածր կետում է31 մարտի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը Քուինիպիակ համալսարանի կողմից հրապարակված հարցումի արդյունքների համաձայն ամերիկացիների 48 տոկոսը հավանություն չի տալիս նրան, ինչ անում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա աշխատանքից գոհ է հարցվածների 42 տոկոսը: Այդ արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողների թիվը, որոնք դեմ են ԱՄՆ կողմից Լիբիայում իրավիճակի միջամտությանը, գերազանցում է նրանց թիվը, ովքեր պաշտպանում են ռազմական գործողության գաղափարը: Քուինիպիակ համալսարանի տնօրենի տեղակալ Փիթեր Բրաունի խոսքերով, նախագահի վարկանիշը պաշտոնավարման պահից ամենացածր կետում է: Հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ եթե Օբաման վերընտրվի, ապա նրան հեշտ չի լինի: Ավելի քան 2000 գրանցված ընտրողներից 50 տոկոսը պատասխանել է, որ նախագահն արժանի չէ 2012-ին վերընտրվելու համար , և միայն 42 տոկոսն է կարծում, որ նրան պետք է վերընտրել: Հանրապետական կուսակցության ենթադրվող թեկնածուի հետ մրցակցությունում, որի անունը չի նշվում, հարցվածների 37 տոկոսը պատասխանել է, որ նրանք կքվեարկեին հանրապետական թեկնածուի օգտին, իսկ 36 տոկոսը` Օբամայի, հաղորդում է VOA News-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |