Փետրվարին Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանները թանկացել են 0.7 տոկոսով31 մարտի 2011 - 13:09 AMT PanARMENIAN.Net - 2011թ. փետրվարին հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի 14834 գործարք, որոնց քանակը 2010թ. փետրվարի համեմատ աճել է 10.6 տոկոսով, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 54.0 տոկոսով: 2011թ. փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3538 օտարման գործարքների 78.3 տոկոսը կազմել է առուվաճառքը, 21.1 տոկոսը` նվիրատվությունները և 0.7 տոկոսը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36.0 տոկոսն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.5 տոկոսը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, 2011թ. փետրվարին, 2011թ. հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 36.9 տոկոսով, իսկ 2010թ. փետրվարի համեմատ` 6.6 տոկոսով: 2011թ. փետրվարին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 71.9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2011թ. փետրվարին, 2011թ. հունվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 2.0 անգամ, իսկ 2010թ. փետրվարի համեմատ` 19.4 տոկոսով: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2011թ. փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011թ. հունվարի համեմատ, աճել են 0.7 տոկոսով: 2011թ. փետրվարին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 331 բնակարան, որոնց քանակը, 2011թ. հունվարի համեմատ, աճել է 37.9 տոկոսով, իսկ 2010թ. փետրվարի համեմատ` 7.8 տոկոսով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |