Սերգեյ Մինասյան. Թուրքիան հաճույքով Հայոց ցեղասպանության հարցը կփոխարիներ ղարաբաղյան հակամարտությամբ

Սերգեյ Մինասյան. Թուրքիան հաճույքով Հայոց ցեղասպանության հարցը կփոխարիներ ղարաբաղյան հակամարտությամբ

PanARMENIAN.Net - «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ ժամանակին Թուրքիան խնդրել է նախագահ Սարգսյանին Ադրբեջանի դեմքը պահպանելու համար վերադաձնել մեկ կամ երկու ազատագրված տարածք, ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ ղարաբաղյան հիմնահարցը Թուրքիայի համար առաջնային չէ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, նման առաջարկ իսկապես կարող էր արվել: «Դրանով Թուրքիան համարյա հասկացնել է տվել Երևանին, որ Ալիևի դեմքի պահպանման գինը դարձել է ադրբեջանական կողմի համար Ղարաբաղի կորստյան փաստի վերջնական ամրագրումը, քանզի մեկ փաթեթում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը կլիներ ԼՂ անկախ գոյության փաստի ակնհայտ արձանագրում: Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերություններում գլխավորը Հայոց ցեղասպանության հարցն է, և նա հաճույքով կփոխանակեր այդ հարցը ղարաբաղյան հակամարտությամբ»,- նշել է Մինասյանը և հավելել, որ Հայաստանի հրաժարվելու մեջ զարմանալի ոչինչ չկա: «Հենց այդպես էլ պետք է պատասխաներ Երևանը»,- ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---