«Վաճառականների միությունը» հանդես է գալիս Տնտեսական դատարանը վերականգնելու օգտին31 մարտի 2011 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Վաճառականների միություն» ՀԿ-ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանը կոչ է արել վերականգնել Հայաստանի Տնտեսական դատարանը: Նրա խոսքերով, այդ դատարանն օպերատիվ լուծում էր տնտեսական ոլորտում առկա խնդիրները` ի տարբերություն այժմ գործող Վարչական դատարանի, «որն ուղղակի չի հասցնում գլուխ հանել նման քանակությամբ գործերից»: Այդ առումով Ցոլվարդ Գևորգյանը հաղորդել է, որ կազմակերպությունը երկար տարիներ օգնություն է ցուցաբերել մի շարք դատավարությունների, որոնք վերաբերվում են ՓՄՁ ներկայացուցիչներին, բայց ահա Տնտեսական դատարանի լուծարումով ամեն ինչ բարդացել է: Նա բերել է մի գործի օրինակ, որի դատավարությունը սկսվել է դեռ 2009-ի դեկտեմբերին և մինչ օրս չի ավարտվել: «4-5 ամիս ընդմիջումներով մենք այդ գործի առիթով այցելում ենք Վարչական դատարան, և եթե մինչև տարեվերջ մեզ հաջողվի լուծել այն, լավ կլինի»,- Երևանում մամլո ասուլիսում նշել է նա: Հայաստանում 2008-ի հունվարի 1-ից գործում է նոր դատական համակարգ, որի ստեղծումը նախատեսվել է Հայաստանի Դատական օրենսգրքի կողմից, որն ընդունվել է 2007-ի փետրվարի 21-ին: ԴՔ համաձայն 2008-ի հունվարի 1-ից Հայաստանում գործում են ընդհանուր իրավասության, մասնագիտացված դատարաններ, Վարչական, Բողոքարկիչ և Վճռաբեկ դատարաններ: Նոր դատարանների ստեղծման հետ միասին Հայաստանում հունվարի 1-ից լուծարվել է Տնտեսական դատարանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |