Ցոլվարդ Գևորգյանն անհրաժեշտ է համարում Հայաստանում հսկիչ գների վերանայումը

PanARMENIAN.Net - Հայաստանում ՓՄՁ զարգացման հիմնական խնդիրը «սահմանների» խնդիրն է, որի պատճառով ներկրման ծավալները զգալիորեն գերազանցում են արտահանումը: Երևանում մարտի 31-ին մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «Վաճառականների միություն» ՀԿ-ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանը: Այդ խնդրի լուծումը նա տեսնում է հսկիչ գները վերանայելու մեջ: «Եկել է ժամանակը, որպեսզի մաքսավորները վերանայեն շուկայի գները: Մաքսազերծման բարձր գների պատճառով ներկրվող ապրանքների գները զգալիորեն բարձր են»,- ասել է նա և խոստովանել, որ ստեղծված իրավիճակում մեծ է տարբերությունն արտադրվող արտադրանքի ինքնարժեքի և վաճառքի գնի միջև:

Ինչ վերաբերվում է փողոցային առևտուրը վերացնելուն, ապա նա կողմ է դրան, բայց կարծում է, որ քաղաքային իշխանությունները պարտավոր էին նախօրոք զգուշացնել առևտրականներին և նրանց համապատասխան տարածք տրամադրեին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---