Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին31 մարտի 2011 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Այդ մասին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը: Նրա խոսքերով, Շվեյցարիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորումը, թեև ՄԽ ակտիվ անդամ չէ: «Վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում ես քննարկել եմ ղարաբաղյան հակամարտության հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և այսօր այդ մասին զրուցել եմ Հայաստանի նախագահի հետ»,- ասել է Շվեյցարիայի նախագահը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |