Կարինե Հակոբյան. Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլով փորձում էր արթնացնել հայ հասարակությանը31 մարտի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր նպատակը հասարակությանն արթնացնելն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: Նա հերքեց բոլոր լուրերն այն մասին, որ դա արվել է կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով կամ իշխանությունների հետ բանակցություններ սկսելու համար: Նա նշել է նաև, որ եթե Հովհաննիսյանը շարունակեր հացադուլը ևս մի քանի օր, ապա նրան կայցելեր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է բողոքի նոր ակցիային, որը մտավորականության մի շարք ներկայացուցիչներ ցանկանում են անցկացնել Ազատության հրապարակում, Հակոբյանն ասել է, որ դա կլինի խորհրդանշական մի ակցիա, որի նպատակն է ցույց տալ, որ հասարակությունը պետք է միավորվի: «Այս ակցիայի գլխավոր նպատակն է ցույց տալ Հայաստանի իշխանություններին, որ երկրում հասարակություն կա: «Ժառանգությունը» կպայքարի իր ընտրողների ձայների համար, մանդատների առկա քանակը կուսակցության համար անընդունելի է, քանի որ նա ցանկանում է իրականացնել իր ծրագրերը»,-ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ եթե կուսակցությունը քիչ մանդատներ ունի, ավելի լավ է ընդհանրապես չմտնի Ազգային ժողով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |