Ստեփան Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն այն լակմուսի թուղթն էր, որը ցույց տվեց թե ով ով է31 մարտի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը քաղաքական բողոքի ակցիա էր, ոչ թե եկեղեցական ծես: Այդ մասին Երևանում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Այդ քայլի բոլոր հետևանքները մենք կզգանք ժամանակի հետ»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մամուլում Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչած արտահայտություններին, ապա, ըստ Ստեփան Սաֆարյանի, «հացադուլը այն լակմուսի թուղթն էր, որ ցույց տվեց թե ով ով է»: Իր հերթին ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ հացադուլն ակցիա էր հասարակության ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Առաջադրված նպատակը որոշակիորեն լուծվեց` հասարկության ուշադրությունը սևեռվեց: Նա հավելել է, որ իշխանություններն իրազեկ են Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած խնդիրներին: Ալեքսանյանը նշել է, որ Հովհաննիսյանի ընտրած պայքարի ձևն իր համար ընդունելի է, սակայն, անհասկանալի, քանի որ Հովհաննիսյանը հնարավորություն ուներ օգտագործելու խորհրդարանի ամբիոնը: Նա հավելել է, որ հացադուլի, որպես կանոն, դիմում են հիասթափված մարդիկ, որոնց համար դա ծայրահեղ քայլ է: Նա ընդգծել է, որ մեծ հարգանքով է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |