Հայաստանը շահագրգռված է շվեյցարական ներդրումների ընդլայնման և ակտիվացման մեջ31 մարտի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության օրվանից հայ-շվեյցարական հարաբերությունները ձեռք են բերել նոր որակ: Այդ մասին Երևանում Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք շահագրգռված ենք հայ-շվեյցարական տնտեսական համագործակցության ընդլայնման մեջ, որոնք Հայաստան են ներգրավել շվեյցարական ներդրումներ: Այդ համագործակցության հաջող օրինակ է շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձոր, Ջերմուկ և Տաթև քաղաքներում զարգացման ծրագրերին»,- ասել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային Հայաստանում Զարգացման և համագործակցության շվեյցարական գրասենյակի կողմից իրականացված ծրագրի համար: Կողմերն ընդգծել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: «Այս տարվա ապրիլին Հայաստանը հյուրի կարգավիճակում մասնակցելու է 25-րդ ամենամյա միջազգային գրքի ցուցահանդեսին: Ես ուրախությամբ Երևան եմ հրավիրել Շվեյցարիայի նախագահին 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումներին մասնակցելու համար»,- ասել է ՀՀ նախագահը:
Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |