Թբիլիսիում ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ հայտնաբերվել է պայթուցիկ սարք31 մարտի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի կենտրոնում՝ Բարնովի փողոցում, ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Նախկինում հաղորդվել է, որ այնտեղ կասկածելի փաթեթ է ստացվել, որտեղ, հավանաբար, ռումբ է գտնվում: GHN-ն հայտնում է, որ մոտակա տների բնակիչները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով: Դեպքի վայրում աշխատում են սակրավորները, սակայն, հայտնաբերել են արդյոք նրանք պայթուցիկ սարք, թե ոչ, հայտնի չէ: Մարտի 31-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քութաիսի քաղաքում ոստիկանությունը երկու ահաբեկչություն է կանխել՝ պայթյունները քաղաքապետարանում ու Արդարադատության տանը: Ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել են Զուգդիդիի երկու բնակիչներ: ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանություն չի արել: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |