Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է Շվեյցարիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը31 մարտի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշլին Կալմի-Ռեյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը, ողջունելով տիկին Կալմի-Ռեյին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև զարգացող համագործակցության համար` վստահություն հայտնելով, որ նախագահի այցը մեծապես պիտի նպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը և արդյունավորմանը: «Մեզ միավորում է արժեքային համընդհանուր մի համակարգ, որի հիմքում ընկած է քրիստոնեական մեր հավատը: Այս առումով մեծապես կարևորում ենք մեր իբրև նաև հավատակից ժողովուրդների, համագործակցության ընդլայնումը տարբեր բնագավառներում», - նշեց Նորին Սրբությունը` ընդգծելով հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Շվեյցարիայում հայկական համայնքի կարևոր դերակատարությունը: Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև տիկին Կալմի-Ռեյի անձնական միջնորդական ջանքերին` ուղղված առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար: Իր խոսքում տիկին Կալմի-Ռեյն անդրադարձավ Շվեյցարիայի կյանքին: Զրույցի ընթացքում խոսվեց Հայոց Ցեղասպանության խնդրի մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այդ մեծ ողբերգության օրերին շվեյցարացի անհատների կողմից հայորդիներին ցուցաբերած սրտակցությունն ու մարդասիրական աջակցությունը: Ի դեմս նախագահի` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի ժողովրդին` Հայոց ցեղասպանության ճանաչման ու մարդկության դեմ ուղղված ոճիրի մերժողականության դատապարտման համար: Նորին Սրբությունն ու Շվեյցարիայի Համադաշնության նախագահը խոսեցին նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև այս առումով տարբեր երկրների և միջազգային կառույցների բերած աջակցության մասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, Շվեյցարիայի հայոց թեմին և հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Համադաշնության նախագահին ներկայացրեց նաև թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |