Սեյրան Օհանյան. Արցախյան հաղթանակները չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունը31 մարտի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 31-ին Աբովյան քաղաքի Նիկոլայ Վանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում մասնակցել է զոհված ազատամարտիկ, «Արցախ» գնդի հրամանատար Նիկոլայ Վանյանի ծննդյան 50-ամյա հոբելյանի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Իր խոնարհումը բերելով արցախյան ազատամարտի հերոսի հիշատակին` ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Արցախյան հաղթանակները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունն ու անձնազոհությունը: Մենք այսօր մեծագույն պարտավորվածություն ունենք պահպանել նրանց արյամբ ձեռքբերված հաջողությունները և շարունակել նրանց կիսատ թողած գործը»: Դպրոցի բակում Նիկոլայ Վանյանի կիսանդրու բացման կապակցությամբ Սեյրան Օհանյանը նշել է. «Կիսանդրու բացումով մենք ռազմահայրենասիրական բաց դասարան ենք ստեղծում դպրոցի մուտքի առջև, քանզի այն աշակերտական տարբեր սերունդների է փոխանցելու արցախյան ազատամարտի հերոսական դասերը»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |