Բաքվում հակահայկական հայտարարություններ արած Ավիգդոր Էսքինը միշտ ասում է այն, ինչի համար վճարվում է![]() 31 մարտի 2011 - 19:23 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում ոչ միայն ֆաշիստական տրամադրություններ ունեցող ազգայնականների, այլև ավելի լայն շրջանակներում ընդունված է Իսրայելին մեղադրել սեփական ժողովրդի մեղքերի համար, հրեաներին մեղադրել բոլոր համաշխարհային աղետների համար, ճիշտ ինչպես նացիստական քարոզչության դասագրքերում»,- Բաքվում հայտնել է Ադրբեջան մամլո տուր կատարող առաջատար իսրայելյան ԶԼՄ-ների ներկայացուցիչ-լրագրողների պատվիրակության ղեկավար , քաղտեխնոլոգ Ավիգդոր Էսքինը. Նա նաև հույս է հայտնել, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հարաբերությունների հաստատումն այն բանից հետո, երբ արդարությունը վերականգնվի, նույնպես կօգնեն Իսրայելին առավել դրական երկխոսության մեջ մտնել հայկական կողմի հետ»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց աղբյուրն Իսրայելի քաղաքական շրջանակներից, Ավիգդոր Էսքինն իսրայելյան հասարակության կողմից լուրջ չի ընդունվում, նա զբաղվում է «սև PR-ով» և նկատվել է նրա կապը ՀԱՀ և այլ, ոչ պակաս տհաճ երկրների հետ: «Էսքինը ճանաչվել է այն բանի համար, որ միշտ ասում է այն, ինչի համար վճարվում է: Նա սկանդալային նյութերի հեղինակ է, որոնք ստուգելիս պարզվում է, որ օդից են վերցվել: Էսքինը բազմիցս բռնվել է կեղծ տվյալներ և «սենսացիաներ» ներկայացնելիս, որոնց հեղինակն ինքն է: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ նրան վճարել են Բաքվում, և նա խոսում է մամլո տուրի ադրբեջանական կազմակերպիչների թելադրանքով: Ընդհանրապես հրավիրված լրագրողների կեսից ավելին բաքվեցիներ են և ներկայացնում են հրատարակություններ, որոնք Իսրայելի ռուսալեզու միջավայրում ընդհանրապես վարկանիշ չունեն: Ես կոնկրետ անուններ չեմ հնչեցնելու, սակայն թերթերը, օրինակ, գրեթե չեն վաճառվում, իսկ ինտերնետ-հրատարակություններն այցելությունների քանակով զրոյին են մոտենում: Կարծում եմ, որ այսպես կոչված լրագրողները դժվար թե քաղաքական կշիռ ավելացրեցին Իսրայելին, սակայն հասցրեցին շատ բան փչացնել»,- ասել է աղբյուրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |