Հայաստանում կվերականգնվի տարածաշրջանային նշանակություն ունեցող «Գյումրի-2» ենթակայանը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունը հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Կովկասյան նախաձեռնության շրջանակում իրականացված «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Ալսթոմ Գրիդ ԳմբՀ» ընկերությունը։

Պայմանագրային բանակցության արդյունքում ընկերությունը պարտավորվել է օպտիկամանրաթելային մալուխը մոնտաժել դրա համար առաջարկված ամենացածր գնով։ Պայմանագրի ընդհանուր արժեքն է 12283696,41 եվրո։

«Գյումրի-2» ենթակայանը տարածաշրջանային նշանակություն ունի: Այն կարող է էլեկտրաէներգիայով ապահովել Թուրքիան Գյումրի-Կարս գծի միջոցով: Ենթակայանը կառուցվել է 1972 թվականին, 1988թ. երկրաշարժի ժամանակ զգալի տուժել է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---