Հայտարարվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի խորհրդանիշի և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ31 մարտի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը հայտարարում է հոբելյանական խորհրդանիշի /լոգոյի/ և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ: Էսքիզները պետք է պատրաստվեն իրական չափերով, A-4 ձևաչափի թղթի վրա: Էսքիզի վրա անպայման պետք է ներկայացված լինեն հուշամեդալի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: Հուշամեդալի էսքիզը պետք է ունենա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» և «1991-2011թթ.» կամ «20» գրառումները: Էսքիզներն ընդունվում են ստվարաթղթի վրա` սև-սպիտակ, գունավոր տարբերակներով և էլեկտրոնային կրիչներով: Էսքիզներին պետք է կցվեն հեղինակի մասին տեղեկություններ /անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսի համար/ Էսքիզները պետք է ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի «Արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժին»: Հայտերի ընդունման ժամկետը` մինչև ապրիլի 30-ը: Ներկայացված աշխատանքները կքննարկվեն պետական հանձնաժողովի կողմից: Սահմանված է «խորհրդանիշի լավագույն էսքիզ» և «հուշամեդալի լավագույն էսքիզ» մրցանակներ /250 000-ական դրամ /: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |