Տարեցտարի Հայաստանի Նախագահի մրցանակի նկատմամբ երիտասարդության հետաքրքրությունն աճում է31 մարտի 2011 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-31-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամը անցկացրեց մրցույթների ու միջոցառումների շարք` տաղանդաշատ ու շնորհալի երիտասարդներին Հանրապետության Նախագահի 2010 երիտասարդական մրցանակներ շնորհելու նպատակով: Հանրապետության Նախագահի մրցանակը հիմնման օրից ֆինանսավորվում է «Պողոսյան» հիմնադրամի կողմից: «Երգեցողություն», «Գործիքային կատարում», «Գրականություն», «Կերպարվեստ և կինո» անվանակարգերում մրցանակի հավակնորդ 116 երիտասարդ ստեղծագործողներից եզրափակիչ փուլ են անցել 42-ը, որոնցից ժյուրին կընտրի լավագույններին և կներկայացնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը: Յուրաքանչյուր տարի հաղթողների անունները հայտարարվում են Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանդիսության օրը, որն այս տարի տեղի կունենա մայիսի 30-ին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, ՀՀ Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանի խոսքով, տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը Նախագահի մրցանակի հանդեպ, որի խոսուն ապացույցը դիմողների թվի աճն է: Ինչպես և «Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ ներդրած ավանդի համար» մրցանակը, ՀՀ Նախագահի մրցանակը ֆինանսավորվում է Բոգոսյան հիմնադրամի կողմից (Ֆրանսիա): Որպես մրցանակ շնորհվում է մեդալ` այն հավաստող հավաստագրով, վկայագիր և դրամական պարգև` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Հանրապետության Նախագահը շնորհավորում է հաղթողներին և անձամբ հանձնում մրցանակները: Մրցանակն ամեն տարի շնորհվում է անհատականություններին` որպես կանոն Հայաստանի քաղաքացի, որոնք արժեքավոր հետազոտություններ են կատարել կամ զբաղվում են ստեղծագործական գործունեությամբ հետևյալ ոլորտներում` բնական գիտություններ, արվեստ (ներառյալ ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինո, լուսանկարչություն, արվեստի տեսություն և այլ արվեստի տեսակներ), գրականություն, հումանիտար գիտություններ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |