Մայիսի 1-ից սկսած ՀԴՄ կտրոնների յուրաքանչյուր վիճակահանությանը 10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա31 մարտի 2011 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունը փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած իր «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Բացի դրանից, կառավարությունը սահմանել է, որ ս.թ. մայիսի 1-ից սկսած (ապրիլ ամսվա արդյունքով) ՀԴՄ կտրոնների յուրաքանչյուր վիճակահանությանը 10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա, միաժամանակ կդադարեցվի դրամական պարգևավճարների վճարումը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ շահումով խաղերի արտոնագիր և հարակից փաստաթղթեր կարելի է ստանալ ոչ միայն առձեռն կամ փոստով, այլև էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, արտոնագրման գործընթացի պարզեցմանն ու թափանցիկության ապահովմանը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |