Մարի Յովանովիչը ընտրեց Facebook-ում հայտարարված ԱՄՆ դեսպանության լոգոյի մրցույթի հաղթողներին31 մարտի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց ԱՄՆ դեսպանության լոգոյի համար հայտարարված մրցույթը: Ներկայացված 22 առաջարկներից լավագույնը ճանաչվեց Գրիգորի Էյրամջյանի մշակած լոգոն, որն այսուհետ կդառնա սոցիալական ցանցերում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նոր դեմքը, հաղորդվում է դեսպանության պաշտոնական կայքէջում: Մրցույթին մասնակցել կարող էին բոլորը և յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ ներկայացնել միայն մեկ առաջարկ: Մարտի 18-ին ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում տեղադրվեցին ստացված բոլոր առաջարկները և էջի այցելուների քվեարկության` “like”-երի ու մեկնաբանությունների հիման վրա ընտրվեցին տասը լավագույնները, ապա դեսպան Յովանովիչը այդ տասը լոգոներից ընտրեց հաղթողներին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Մենք տպավորված ենք Ձեր մտքի սլացքով ու ոգևորությամբ, որի շնորհիվ այս մրցույթը շատ հետաքրքիր անցավ». ասաց դեսպան Յովանովիչը: Ընտրվել են նաև երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած լոգոները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |