Ստեփան Սաֆարյան. Հայ ազգային կոնգրեսը պետք է դասեր քաղի անցյալի սխալներից և բացառի դրանք 1 ապրիլի 2011 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) «Ժառանգության» հետ համագործակցելու համար պետք է դասեր քաղի անցյալի սխալներից և վերանայի իր քաղաքական վերաբերմունքը կուսակցության նկատմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն է հայտնել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի խոսքերը ՀԱԿ կողմից իր ռազմավարության փոփոխման դեպքում նրա հետ «Ժառանգության» միության հնարավորության մասին: «Ես չէի ասի փոխել ռազմավարությունը կամ մարտավարությունը: Ավելի կարևոր է վերանայել և բացառել անցյալի սխալները»,- հայտնել է Սաֆարյանը` ընդգծելով, որ Կարինե Հակոբյանն ազատ է իր անձնական կարծիքն ու հայացքները ներկայացնելու հարցում: Ընդ որում, նա նշել է, որ ՀԱԿ պահանջներում շատ հարցեր համընկնում են «Ժառանգության» հարցերի օրակարգի հետ, սակայն կա քաղաքական վերաբերմունքի վերանայման և անցյալի սխալներից դասեր քաղելու հարցը: Սաֆարյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ն ինքն է հայտարարել, որ առանց այլ քաղաքական ուժերի չի կարողանա իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, և որ շատ քաղաքական ուժեր իրենց քաղաքական մոտեցումն են հայտնել այդ միավորման նկատմամբ` չմիավորվելով: «Ժառանգության» ներկայացուցիչը նկատել է, որ ՀԱԿ-ը մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ հերքեց հասարակության լայն խավերի միավորման մասին պահանջը, հետևաբար ՀԱԿ-ը կարող է հայտարարել, որ իշխանափոխության հարցը դուրս է եկել օրակարգից, քանի որ իրենք չեն կարողանա այն իրագործել միայնակ կամ էլ մտածել իր դիրքերի վերանայման մասին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |