Երևանում կքննարկեն Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի իրավիճակը ռազմական հակամարտությունից հետո

PanARMENIAN.Net - 2011թ. ապրիլի 4-ին «Միջազգային Տագնապ» կազմակերպությունը և Կովկասի ինստիտուտը կազմակերպում են կլոր սեղան «Խաղաղության հաստատում և խաղաղ գոյակցություն ռազմական հակամարտությունից հետո. Կիպրոսի և Հյուսիսային Իռլանդիայի դեպքերը» թեմայի շուրջ: Փորձագետներն ու նախկին և գործող քաղաքական գործիչները, ովքեր ներգրավված են եղել խաղաղության հաստատման գործընթացներում` ուղղված Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի հակամարտությունների կարգավորմանը, այս քննարկումների ժամանակ կփոխանակեն իրենց անմիջական փորձը հայկական գործընկերների հետ:

Միջոցառմանը կմասնակցեն միջազգային պատվիրակներ Ջոնաթան Փաուելը` Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեյրի աշխատակազմի ղեկավար և Հյուսիսային Իռլանդիայում գլխավոր բանակցող, Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ, Շոն Ֆարընը` Հյուսիսային Իռլանդիայի նշանավոր քաղաքական գործիչ և 1996-98 թթ. բանակցությունների ընթացքում, որը հանգեցրեց Բելֆաստի խաղաղության համաձայնագրի կնքմանը, Սոցիալ-դեմոկրատական և աշխատավոր կուսակցության (SDLP) բանակցային խմբի ավագ բանակցող,Դենիս Հոին` Հյուսիսային Իռլանդիայի նշանավոր քաղաքական գործիչ, SDLP-ի բանակցային խմբի անդամ, Քլեմ ՄքՔարթննի` հակամարտության և խաղաղության հարցերի միջազգային փորձագետ, Տակիս Հաձիդեմետրիուն` Կիպրոսում նշանավոր քաղաքական գործիչ, ով հայտնի է ՄԱԿ-ում Կիպրոսի խաղաղության ծրագրի աջակցության համար: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Քութլայ Էրքը` Կիպրոսի քաղաքական և հասարակական կյանքի ականավոր գործիչ և մինչ 2010 թ. ապրիլը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախկին նախագահ Մեհմեթ Ալի Թալաթի հատուկ դեսպանորդ, Էմին Չոլաքը` մարդու իրավունքների փաստաբան, ով աշխատում է մարդու իրավունքների ոլորտին վերաբերվող հարցերը ավելի լավ հասկանալու ուղղությամբ, որոնք լուծման կարիք ունեն Կիպրոսի խնդիրը կարգավորելու համար, Դոկտոր Մելթեմ Սամանին` Կիպրոսի Պատմության հարցերով երկխոսության և հետազոտությունների միության խորհրդի անդամ, Կիպրոսի մշակութային և քաղաքական պատմության բնագավառի հետազոտող:

Կլոր սեղանի ընթացքում միջազգային և հայկական փորձագետները կքննարկեն այն գործոնները, որոնք նպաստում են խաղաղ գործընթացին, հիմնական մարտահրավերները համաձայնության ճանապարհին և դրանց լուծման եղանակները, քաղաքացիական հասարակության նախաձեռնության դերը և ԶԼՄ-ները խաղաղության հաստատման մեջ և այլ հարցեր:

Ապրիլի 4-5 Կլոր սեղանի մասնակիցները մի շարք հանդիպումներ կունենան ԶԼՄ-ների խմբագիրների, Ազգային Ժողովի անդամների, հանրային պաշտոնյաների, քաղաքական և հասարակական գործիչների հետ:

Միջոցառումը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

 Ուշագրավ
---