Շառլ Ազնավուրը հերքում է իր մահվան մասին հերթական լուրերը

Շառլ Ազնավուրը հերքում է իր մահվան մասին հերթական լուրերը

PanARMENIAN.Net - Օրերս ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ իբր մահացել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: ԶԼՄ-ների հրապարակումները մեծ աղմուկ են բարձրացրել, և հենց այդ պատճառով Ազնավուրը որոշել է անձամբ հերքել դրանք: «Ես չեմ մահացել և լիովին առողջ եմ»,- հայտարարել է նա RTL ռադիոյի եթերում: Միաժամանակ, նա նշել է, որ դա առաջին դեպքը չէ, երբ ԶԼՄ-ները գրում են նրա վախճանի մասին:

«Կան մարդիկ, որոնք, հնարավոր է, ցանկանում են, որպեսզի ես մահանամ, բայց ցավում եմ այդ մարդկանց համար, որովհետև ես նրանցից երկար կապրեմ», հաղորդում է TeleOBS-ը:

Մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոյեն նշում է իր 87-ամյակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---