2010 թվականին Քարդաշյան քույրերը վաստակել են 65 միլիոն դոլար

2010 թվականին Քարդաշյան քույրերը վաստակել են 65 միլիոն դոլար

PanARMENIAN.Net - Ամերիկյան նշանավոր դեմքեր Քիմ, Քորթնի, Քլոե Քարդաշյանները զարդարել են Redbook ամսագրի մայիսյան շապիկը: Ամսագրին տված հարցազրույցում Քարդաշյանները խոսել են ամեն ինչից` սկսած փառքի հետ կապված խնդիրներից, մինչև այն, որ անցյալ տարի նրանք վաստակել են 65 մլն դոլար:

«Ինձ շատ է նյարդայնացնում այն հարցը, թե «ի՞նչ են անում քո աղջիկները»: Նրանք ոճաբաններ են, դիզայներներ, ունեն խանութների սեփական ցանցը»,- ասել է Քրիս Ջեները և հավելել, որ այդ ամենը եղել է մինչև «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն:

Միաժամանակ, նա նշել է, որ Քիմը, Քորթնին և Քլոեն աշխատում են 13 տարեկանից օրական 25 ժամ: «Միգուցե նրանք երգչուհիներ և պարուհիներ չեն, սակայն գիտեն, թե ինչպես հայտնի դարձնեն հեռուստատեսային շոուն»,- նշել է նա:

Իր հերթին, Քլոե Քարդաշյանը նշել է, որ իրենք չեն վախենում բնական երևալուց: Նրա խոսքերով, դա է պատճառը, որ նրանց ռեալիթի շոուն այդքան հայտնի է, հաղորդում է X17online-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---