Երևանի մանկավարժական համալսարանում հանդիսավոր կերպով կնշեն ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին ժամը 11-ին մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա հանդիսավոր բացումը: Համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ողջույնի խոսք կհղի ներկաներին` Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտին, ՀՀ-ի արտաքին գործերի նախարարի խորհրդական, ֆրանկոֆոնիայի դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին: Հրավիրված են այլ բուհերի ֆրանկոֆոն դասախոսներ, ուսուցիչներ, ինչպես նաև ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ: Բացման խոսքով ելույթ կունենա ֆրանսիայի դեսպանը, ինչպես նաև Ք.Տեր-Ստեփանյնանը:

Բացման արարողությունից հետո ՀՊՄՀ ֆրանսիական բաժնի ուսանողները կներկայացնեն գեղեցիկ մի միջոցառում «Երկու մշակույթների խաչմերուկում»` պոեզիա և երաժշտություն- խորագրով: Կներկայացվեն ֆրանկոֆոն երգիչներ Ժ.Բրելի, Ադամոյի, Դալիդայի, Գարուի, Սելին Դիոնի ստեղծագործական կյանքին նվիրված հետքրքիր դրվագներ և ուսանողները կկատարեն նրանց հայտնի երգերը: Կներկայացվեն նաև ֆրանկոֆոն բանաստեղծներ` Լաաբիի, Սենգորի, Ժաբեսի պոեմները` դարձյալ ուսանողների կատարմամբ:

Ֆրանկոֆոնիայի օրերի հանդիսավոր փակումը նախատեսվում է համալսարանում ապրլի 15-ին: Այդ օրը ուսանողները և դասախոսները հանդիպում կունենան թարգմանիչ Պարգև Շահբազյանի հետ:

Ամեն տարի մարտ ամսին աշխարհում նշվում է ֆրանկոֆոնիայի միջազային օրերը, որի նպատակն է խրախուսել և խթանել ֆրանսախոսության զարգացումը և ֆրանկոֆոն արժեքների տարածումը աշխարհում` համերաշխություն, արժանապատվություն և ժողովուրդների բարեկամություն: Սա է ֆրանկոֆոնիայի զարգացման հիմնական առաքելությունը և այս առաքելության իրականացման գործում իր անհերքելի ավանդն ունի Հայաստանը:

Հայաստանը` 2009թ-ից լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ, առավել նոր եռանդով է մասնակցուում ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին նվիրված տոնակատարություններին: Վերջին տարիներին այն մեծ շուքով է նշվում մեր հանրապետությունում` խրախուսվելով մեր կառավարության կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---