Ձերբակալված լրագրող Ահմեդ Շիքի արգելված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է Twitter-ում 1 ապրիլի 2011 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալված լրագրող Ահմեդ Շիքի` Թուրքիայի ոստիկանության կողմից արգելված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է Twitter-ում: Այդ մասին գրում է թուրքական Milliyet թերթը: Թե ինչպես է գիրքը հայտնվել ինտերնետում, հայտնի չէ: Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտահոգություն է հայտնել այս փաստի առթիվ: «Եթե գիրքն արգելված չլիներ, մոտ 10 հազար օրինակ կվաճառվեր, իսկ այժմ վաճառվել է 100 հազար օրինակ»,- ասել է Գյուլը: «Իմամի բանակը» գիրքը պատմում է Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական միավորման գործունեության մասին, որով հետաքրքրվել է ՀԴԲ-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |