PEPSI-ի արտադրության գործարանը Երևանում շահագործման կհանձնվի մայիսին 1 ապրիլի 2011 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 1-ին այցելել է «PepsiCo» զովացուցիչ և բնական հյութերի արտադրության գործարան, որը կսկսի աշխատել արդեն մայիսին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորությունների հետ, որը հագեցած է գերմանական առաջատար ընկերությունների ժամանակակից սարքավորումներով: «Այսօր այս գործարանը տեխնիկական հաեգցվածության մակարդակով կարելի է համարել աշխարհի լավագույն գործարաններից մեկը»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ջերմուկ International» ընկերության բիզնես-խորհրդատու Էդգար Ղազարյանը: Նրա խոսքերով, ներդրումների հիմնական մասն արդեն իրականացվել է` 22 մլն եվրո, սակայն ընկերության պլանների մեջ է մտնում նաև լրացուցիչ ներդրումների կատարումը բնական հյութերի արտադրության համար: Նա հաղորդել է, որ գործարանի հիմնադիրներն են տեղի ձեռնարկատերերը` ի դեմս«Ջերմուկ International» ընկերության սեփականատերերի, որոնց հետ ստորագրվել է ֆրանչայզինգային պայմանագիր «PepsiCo» ապրանքանիշն օգտագործելու մասին: Անդրադառնալով արտադրական հզորություններին` նա նշել է, որ լիովին կարող են բավարարել շուկայի պահանջարկը, սակայն արտադրելու են ապրանքատեսակներ, որոնք Վրաստանում չկան և որոնք կարտահանվեն են այդ երկիր: Գործարանում գործելու են երկու հիմնական արտադրական հոսքագծեր` պլաստիկ և ապակյա շշերով արտադրանքի շշալցման համար: Ստեղծվելու է 250 նոր աշխատատեղ, աշխատավարձը լինելու է միջին շուկայականից բարձր: Ղազարյանի խոսքերով, գործարանում արտադրվելու է Pepsi Pepsi - Cola, Mirinda, 7UP, Mountain Dew և Aquafina: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |