Android-ով աշխատող բջջայինները այսուհետ կճանաչեն հայերեն տառատեսակը Hay Web Browser-ի միջոցով 1 ապրիլի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Մի քանի օր է, ինչ թողարկվել է Hay Web Browser-ը Android համակարգով աշխատող բջջայինների համար։ Hay Web Browser-ի ստեղծողն է ծրագրավորող Հայկ Ծիրունյանը։ Հայկը Ծիրունյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ բրաուզերը աշխատում է Android 2.1 update 1 և ավելի բարձր տարբերակների համար. «Ես Hay Web-ը գրել եմ մեկ ամսում։ Այն ազատ անվճար բրաուզեր է։ Բրաուզերի կարգավորումը բջջայինում կատարվում է սովորական ծրագրերի պես՝ մի քանի ստանդարտ permission-ներով (թույլտվություններ), առանց որևէ rooting-ի (կոտրելու)»։ Hay Web Browser-ի նախնական տարբերակում permission-ններից մեկը կոնտակտները պահպանելու permission էր։ Ինչպես նշեց Hay Web բրաուզերի ստեղծողը, այժմ այդ permission-ը հանված է։ Հայկ Ծիրունյանը հավելեց նաև, որ բացի հայերեն տառատեսակները կարդալուց՝ Hay Web ունի հայերեն keyboard (ստեղնաշար), որը կարելի է օգտագործել ոչ միայն բրաուզերում որոնումներ կատարելիս, այլև SMS հավաքելիս։ «Ես կոմերցիոն նպատակներ դեռ չունեմ, յուրաքանչյուր ցանկացող կարող է այն բեռնել։ Կցանկանայի այն տարածվեր արտասահմանի հայերի շրջանակում, որպեսզի կարողանային հայկական լրատվական կայքերը կարդալ հայերեն լեզվով։ Միգուցե Hay Web Browser-ը հետագայում տեղադրեմ Google-ի Android Market-ում»,- ասաց Հայկ Ծիրունյանը և տեղեկացրեց, որ այժմ աշխատում է Hay Web-ի համար RSS feed ստեղծելու ուղղությամբ. «RSS Feed-ում կլինեն հայկական առաջատար լրատվական կայքերը հայերեն և ռուսերեն լեզուներով։ Ես աստիճանաբար կզարգացնեմ և կկատարելագործեմ ծրագիրը»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |