Մարիա Մեհրանյանը նշանակվել է Կալիֆորնիայի Ցեղասպանության գծով միջազգային հանձնաժողովի անդամ

Մարիա Մեհրանյանը նշանակվել է Կալիֆորնիայի Ցեղասպանության գծով միջազգային հանձնաժողովի անդամ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի Ասամբլեայի նահանգի խոսնակ Ջոն Պերեսը Մարիա Մեհրանյանին նշանակել է Կալիֆորնիայի Ցեղասպանության գծով միջազգային հանձնաժողովի անդամ: Կոմիտեի նպատակն է միավորել պատմաբանների ու տարբեր մասնագետների Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի ու Դարֆուրի ցեղասպանությունների մասին փաստերի ուսումնասիրության համար:

Մարիա Մեհրանյանը Կալիֆորնիայի հայ համայնքի առանցքային դեմքերից է, որը լուրջ հմտություններ ունի ու ազդեցության ոլորտ: Ինչպես նշում է Asbarez.com-ը, Մեհրանյանը մեծ ավանդ կունենա նորաստեղծ հանձնաժողովի գործունեության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---