Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի ակումբը հաղթել է 3:1 հաշվով

Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի ակումբը հաղթել է 3:1 հաշվով

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Մարիուպոլի «Իլյիչովեցն» ընդունեց Դոնեցկի «Շախտյորին»:

Հենրիխ Մխիթարյանի ակումբը կարողացավ հաղթել 3:1 հաշվով և վաստակելով 61 միավոր, գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը:

Խաղից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշեց. «Կարևոր է, որ մենք 3 միավոր վաստակեցինք և խանդավառությամբ կպատրաստվենք Բարսելոնայի հետ խաղին»,-մեջբերում է Լուչեսկուի խոսքերը «Շախտյորի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---