Արգենտինայի դատարանի դատավճիռը. Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանություն գործելու մեջ 2 ապրիլի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն ապրիլի 1-ին որոշում է կայացրել, որի համաձայն Թուրքիան 1915-23թթ. հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է գործել: Ինչպես գրում է The Washington Post թերթը, դատավճռում ասվում է, որ Թուրքիան պարտավոր է օգնել Ցեղասպանության զոհերի Արգենտինայում բնակվող ժառանգներին տեղեկություններ ստանալ մոտ 50 հազար հարազատների մասին, որոնք անհայտ կորել են Ցեղասպանության տարիներին: Սակայն, տվյալ որոշումը զուտ հայտարարության բնույթ է կրում: Թուրքիայի դեսպանատունը Բուենոս Այրեսում դեռ չի մեկնաբանել արգենտինական դատարնի որոշումը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |