Լյուդմիլա Ֆոն Բերգն արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալին![]() 2 ապրիլի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում դասական երաժշտության բնագավառում շնորհալի երիտասարդների ուսուցմանն ու միջազգային փոխհամագործակցությանը աջակցություն ցուցաբերող Գերմանիայի միջազգային երաժշտական երիտասարդական ակադեմիայի և Բեռլինի EUROCON հասարակական կազմակերպության «Կամերտոն» ծրագրի պատասխանատուներ` «Կամերտոն» կազմակերպության ղեկավար (Բեռլին) Լյուդմիլա ֆոն Բերգին, Գերմանիայի միջազգային երաժշտական երիտասարդական ակադեմիայի տնօրեն Կլաուդիա Ռոյտերին և «Կամերտոն» կազմակերպության երևանյան ներկայացուցիչ/ Հայաստան/ Հասմիկ Հակոբյանին: Փոխնախարարը «Կամերտոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Ֆոն Բերգին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Նախարարության բարձրագույն պարգևին վերջինս արժանացել է գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև արտերկրում հայ շնորհալի երեխաների մասնագիտական կատարելագործմանն աջակցելու համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |