Վասիլի Բերեզուցկուն դուր է եկել հայ ֆուտբոլիտսներ Յուրա Մովսիսյանի և Հենրիխ Մխիթարյանի խաղը![]() 2 ապրիլի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վասիլի Բերեզուցկին, որն ազգային հավաքականի կազմում խաղացել է Հայաստանի հավաքականի դեմ (0:0) և ընկերական հանդիպմանը` Քաթարի հետ (1:1), խոստովանել է, որ Հայաստանի հետ վատ չեն խաղացել, բայց չեն կարողացել գոլ խփել: «Քաթարի հետ կրկին դաշտ դուրս գալը երեք օր անց, այն էլ թռիչքից և կլիմայի կտրուկ փոփոխությունից հետո, բավական բարդ էր: Բայց բանը դրանում չէ, հաճելի հիշողություններ մնում են անհրաժեշտ արդյունքի հասնելու դեպքում, իսկ երկու ոչ ոքիները մեզ համար արդյունք չես համարի»,- Բերեզուցկու խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն: Ֆուտբոլիստը կարծում է, որ Երևանում նրանք պետք է հաղթեին. «Բայց որտեղի՞ց այսպիսի խուճապ այդ ոչ ոքիից հետո: Մենք խմբում կիսում ենք առաջին տեղը, առջևում երեք խաղ կա սեփական հարկի տակ. ամեն ինչ մեր ձեռքերում է: Եկեք ճտերն աշնանը հաշվենք, ինչպես ընդունված է ողջ աշխարհում»: Բերեզուցկին խոստովանել է, որ Երևանում ծանոթացել է Յուրա Մովսիսյանի հետ և որ նա վատ ֆուտբոլիստ չէ. «Նա Հենրիխ Մխիթարյանի հետ աչքի էր ընկնում հայկական թիմում: Բայց մենք Երևանում նրան չթողեցինք ինչ-որ բան անել»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |