«Ֆուկուսիմա-1»-ի հիմքում ճեղք է հայտնաբերվել, որտեղից ռադիոակտիվ ջուրը թափվում է ծովը

«Ֆուկուսիմա-1»-ի հիմքում ճեղք է հայտնաբերվել, որտեղից ռադիոակտիվ ջուրը թափվում է ծովը

PanARMENIAN.Net - Վթարված «Ֆուկուսիմա-1»-ի երկրորդ էներգաբլոկի հիմքում ճեղք է հայտնաբերվել, որտեղից ռադիոակտիվ ջուրը թափվում է ծովը: Ռադիոակտիվ ջրի արտահոսքի փաստը հաստատել են Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչները Kyodo գործակալությանը, հաղորդում է Lenta.ru-ն:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---