Բրայզան գտնում է, որ ICAO-ն պետք է զբաղվի Ստեփանակերտի օդանավակայանի հարցով![]() 2 ապրիլի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան արտահայտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման վերաբերյալ: Ըստ նրա, Ադրբեջանն իր իրավունքի ու դիրքորոշման հիման վրա կարող է արդարացիորեն հանգուցալուծել այս հարցը Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ: Դեսպանը, կոչ անելով հայկական ու ադրբեջանական կողմերին բանակցել, կարևորել է հարցի խաղաղ լուծումը: Մեկնաբանելով վերջին իրադարձություններն արաբական պետություններում՝ Բրայզան նշեց, որ ԱՄՆ-ն կանգնած չէ հեղափոխությունների ետևում: Ըստ նրա, Սպիտակ տունն, ընդհանրապես, հեղափոխությունների կողմնակից չէ: «Հնարավոր է, այդ ժողովրդներին ոգևորեցին ԱՄՆ-ում ու եվրոպացի դաշնակիցների մոտ կատարվող ժողովրդավարական գործընթացները: Ինչ վերաբերում է Լիբիայի իրադարձություններին, ԱՄՆ-ն առաջատար դեր կատարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում 1973 բանաձևի ընդունման հարցում: Ինչպես նշել է Օբաման, մենք հպարտանում ենք նրանով, որ մեզ հաջողվեց կանխել տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունը Բենգազիում»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |