Բաքվում բողոքի ակցիա անցկացնելու համար ձերբակալվել են ընդդիմության ակտիվիստները 2 ապրիլի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բաքվի ոստիկանության կողմից ձերբակալվել է 10 մարդ չարտոնված բողոքի ակցիա անցկացնելու փորձերի համար, որը ձեռնարկվել է ընդդիմության կողմից Բաքվի կենտրոնում: Ակցիայի կազմակերպիչն է Հանրային պալատը (ՀՊ), որը միավորում է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում` «Մուսավաթը», Ազգային ճակատը և Ազգային անկախությունը: Սկզբից ընդդիմությունը պլանավորել է բողոքի ակցիա անցկացնել «Նարիմանով» կինոթատրոնի մոտ` պահանջելով լուծարել խորհրդարանը, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մի շարք փոփոխություններ կատարել սահմանադրությունում: Սակայն քաղաքապետարանը թույլ չի տվել այնտեղ ցույց անցկացնել, պատճառաբանելով իր որոշումը նրանով, որ դա կարող է խանգարել մարդկանց հանգիստը և տրանսպորտի երթևեկությունը: Հանրային պալատին առաջարկվել է ակցիան անցկացնել Բաքվի հարավային ծայրամասերից մեկի մարզադաշտում: Սակայն ընդդիմությունը հայտարարել է իր կողմնակիցներին քաղաքի կենտրոն դուրս բերելու մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նախօրեին ընդդիմադիր կուսակցությունների մի շարք առաջնորդներ, կանչվել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ նրանց նախազգուշացրել են, որ քաղաքի կենտրոնում չարտոնված ակցիաներ անցկացնելու փորձերը վճռականապես կասեցվելու են: Հնարավոր բացասական հետևանքների ողջ պատասխանատվությունը ոստիկանությունը բարդել է ընդդիմության վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |