Ադրբեջանցիները նոր տեղ են գտել սև ծաղկեպսակ դնելու համար՝ Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանին![]() 2 ապրիլի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի հանրահավաք են անցկացրել Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանի մոտ: Ակցիան նախաձեռնել էր Ադրբեջանի սփյուռքի միջազգային կենտրոնը: Մասնակիցները «բողոքում» էին Հայաստանի քաղաքականության դեմ և աջակցություն հայտնում Թուրքիայի վարչապետի հուշարձանը քանդելու որոշմանը: Ակցիային մասնակցեց շուրջ 200 հոգի, նրանք որպես բողոքի նշան սև ծաղկեպսակ դերցին հուշարձանի մոտ: Կարսի քաղաքապետարանի խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է ապամոնտաժել հուշարձանը: 2011թ. հունվարին Կարս այցելեց վարչապետ Էրդողանը, որը «հրեշավոր» անվանեց այդ հուշարձանն ու կարգադրեց քանդել այն: Փետրվարին ադրբեջանցիները սև ծաղկեպսակ էին դրել Թուրքիայում Իրանի դեսպանատան մոտ, որպես բողոքի նշան Իրանի ու Հայաստանի համագործակցության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |