Երևանում կբացվի Այլընտրանքային արվեստի ամենամյա փառատոնը![]() 2 ապրիլի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Երևանում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի է ունենալու 15-րդ Այլընտրանքային արվեստի ամենամյա փառատոնը: Ծրագրին մասնակցում են ավելի քան 60 մասնակիցներ, որոնք ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտները: Փառատոնի շրջանակներում հնչելու է ռոք և ավանգարդ երաժշտություն, անցկացվելու է ArmRobotX ցուցադրությունը: Բացի դրանից, փառատոնի շրջանակներում ներկայացվելու է «Մեկ քառակուսի մետր» նախագիծը, որի մասնակիցները մեկ քառակուսի մետրանոց բեմում ներկայացնելու են թատերական բեմադրություններ առանց ժանրային սահմանափակումների: Այդ բեմում հանդես է գալու նաև կենտրոնի թատերախումբը, որը հանդիսատեսի դատին է հանձնելու «Զառանցանք» ներկայացուցմը Եղիշե Չարենցի «Ինչպես սև, զազիր զառանցանք» պոեմի հիման վրա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |