Հրաչ Թիթիզյանը Բրոդվեյում խաղում է Ուդեյ Հուսեինի ուրվականի դերը, որը հայտնվում է զինվորին` Ռոբին Ուիլյամսին![]() 2 ապրիլի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ամերիկյան դերասան Հրաչ Թիթիզյանը հանդես է գալիս Ռաջիվ Ջոզեֆի բրոդվեյյան «Բենգալյան վագրը Բաղդադի կենդանաբանական այգուց» ներկայացման մեջ, որի ռեժիսորը Մոիսեյ Քաուֆմանն է: Ներկայացման մեջ հանդես է գալիս նաև անվանի հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսը: «Ռոբին Ուիլյամսը հանճարեղ դերասան է և հիանալի մարդ, ես դա հենց այնպես չեմ ասում, դա իսկապես այդպես է»,- ասել է Թիթիզյանը: Ներկայացումը հիմնված է իրական դեպքերի վրա: 2003-ին Իրաքյան պատերազմի առաջին օրերին Բաղդադի կենդանաբանական այգուց փախել է վագր, որն ավելի ուշ սպանվել է երկու ամերիկյան զինվորների կողմից: Դրանից հետո զինվորների և նրանց թարգմանչի կյանքը փոխվել է, քանի որ նրանց սկսել է հետապնդել Սադամ Հուսեինի ավագ որդու` Ուդեյ Հուսեինի ուրվականը: «Այս ներկայացումը հստակ սյուժե չունի, այն ներկայացում է կյանքի, էքզիստենցիալիզմի, կրոնի, փիլիսոփայության և ժլատության մասին: Բեմականացումը շատ հարցեր է տալիս և ստիպում հանդիսատեսին մտածել: Նման բան հանդիսատեսը դեռ չի տեսել»,- պատմում է Թիթիզյանը, որը ներկայացման մեջ կատարում է Ուդեյ Հուսեինի ուրվականի դերը, գրում է Asbarez-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |