Կալկաթայում նշվեց Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը 2 ապրիլի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի ապրիլի 2-ին Կալկաթայում (Հնդկաստան) նշվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը: Ձեռնարկը մեկնարկեց Տերունական աղոթքով և Հնդկաստանի ու Հայաստանի Հանրապետության օրհներգերով: Բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի կրթական տնօրենը: Այնուհետև Մարդասիրականի պարախումբը ներկայացրեց մի գեղեցիկ հնդկական պար, որին հաջորդեց կրթօջախի երգչախմբի ելույթը: Ապա 2010-2011 ուսումնական տարվա շրջանավարտներին հանձնվեց ճեմարանի անունը կրող ժամացույց-ներ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները պարգևատրվեցին գովասանագրերով և ստացան խրախուսական նվերներ: Հանդիսության ընթացքում ցուցադրվեց Հնդկահայքի երևելիների և հայ-հնդկական հարաբերությունների մասին պատմող տեսանյութ: Իսկ հանդիսության բարձրակետն էր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կալկաթայում լույս տեսած «Հնդկահայք» երկլեզու (հայերեն-անգլերեն) երկրորդ տարեգիրքը, որը ներկայացրեց գրքի հիմնադիր-հրատա-րակիչ, հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառա-վարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը: «Հնդկահայք» 2010-ում խտացել են հնդկահայոց հոգևոր հովվության և Հնդկաստանում «կտոր մը Հայաստանի»` Հայոց մարդասիրական ճեմարանի անցուդարձը, մեր շնորհալի ուսանողների ուսումնական ու մարզական նվաճումները: Տարեգրքում տեղ են գտել հնդկահայ համայնքի հարյուրամյակների պատմությունը լուսաբանող հոդվածներ, ինչպես նաև աշխարհի տարբեր ծագերից անդրանիկ հրատարակությունը գնահատող և արժևորող նամակներ, որոնք պարտավորեցնող էին և խթան «Հնդկահայք» 2010-ը կյանքի կոչելու գործում՚: (Հայր Խորեն) Մշակութային մասի ավարտին ներկաները հյուրասիրվեցին հոբելյանական տորթով: Ձեռնարկին ներկա էին ճեմարանի աշակերտությունը, ուսուցիչները, պաշ-տոնեությունը, Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության անդամները, հա-մայնքի ներկայացուցիչներ և հյուրեր: Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականի ապրիլի 2-ին` Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի բարերարությամբ: Կրթօջախը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է: Հանդիսությունը հարգանքի տուրք էր դպրոցի հիմնադիրների պայծառ հիշատակին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |