ԱՄՆ-ն չի շտապում հետ կանչել իր ռազմանավերը, թեև ավարտել է մասնակցությունը Լիբիայում ռազմական օպերացիային

ԱՄՆ-ն չի շտապում հետ կանչել իր ռազմանավերը, թեև ավարտել է մասնակցությունը Լիբիայում ռազմական օպերացիային

PanARMENIAN.Net - Չնայած, որ ԱՄՆ զինված ուժերը դադարեցնում են իրենց անմիջական մասնակցությունը ռազմական օպերացիային Լիբիայում, առաքելության ավարտի պարտականությունները թոթափելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի գծով մյուս դաշնակիցների վրա, ամերիկացիները չեն շտապում հետ կանչել իրենց ռազմանավերն օպերացիայի գոտուց այն դեպքի համար, եթե ՆԱՏՕ-ի մնացած ուժերը դեռևս ռազմական աջակցության կարիք ունենան: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցիչներին, սկսած ապրիլի 3-ից ամերիկյան էսկադրոնային ականակիրներն ու ստորջրյա նավերը, որոնք գտնվում են Միջերկրական ծովումէ Լիբիայի ափի մոտ, նույնպես կդադարեցնեն այդ տարածքում գործարկել «Տոմագավկ» թևավոր հրթիռները: Պենտագոնի տվյալներով, արդեն ապրիլի 2-ին ռազմանավերից ոչ մի հրթիռ չի գործարկվել:

Այսուհետ ամերիկյան զինվորների մասնակցությունն օպերացիաներին Լիբիայում հնարավոր կլինի միայն ՆԱՏՕ-ի նախնական հայտով և Վաշինգթոնում համապատասխան համաձայնությունից հետո: Պենտագոնի մոտավոր հաշվարկներով, Լիբիայում ԱՄՆ ռազմական ծախսերն օպերացիայի առաջին տասն օրվա ընթացքում կազմել են մոտ 550 միլիոին դոլար:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---