Երևանում է գտնվում Եվրատեսիլ 2011-ում Մոլդովայի ներկայացուցիչ «Զդոբ շի զդուբ» խումբը

Երևանում է գտնվում Եվրատեսիլ 2011-ում Մոլդովայի ներկայացուցիչ «Զդոբ շի զդուբ» խումբը

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ 2011-ի շրջագայության շրջանակներում «Զդոբ շի զդուբ» հայտնի մոլդովական խումբը գտնվում է Հայաստանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին երևանյան Speakeasy ակումբից, չնայած, որ կոնկրետ ծրագիր չկա, չի բացառվում, որ ակումբ կատարած այցի շրջանակներում խումբը կներկայացնի իր «Վիդելի նոչ» հիթը և «So Lucky» ստեղծագործությունը, որով և ելույթ է ունենալու երգի մրցույթում: «Խմբի մասնակիցներն իրենք են ցանկություն հայտնել իրենց պրոմո-տուրի շրջանակներում այցելել երևանյան ակումբ»,- ասել է գործակալության թղթակցի զրուցակիցը: Միջոցառումը կսկսվի 20:30-ին: Ակումբի մուտքն ազատ է:

Հայաստանը «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթում կներկայացնի երգչուհի Էմմին, որը հանդես կգա «Boom-Boom» երգով (երաժշտություն` Apricota խումբ, խոսքեր` Սոսի Խանիկյան, գործիքավորում` Արա Թորոսյան): Այդ երգն ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS քվեարկության և 50/50 հարաբերակցությամբ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշումով: Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---