20-րդ դարի ցեղասպանությունների մասին գրքի հեղինակը կարող է պետքարտուղար դառնալ Հիլարի Քլինթոնից հետո![]() 4 ապրիլի 2011 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Դուբլինում ծնված Սամանտա Փաուերը` նախագահ Օբամայի օգնականը, կարող է դառնալ հաջորդ պետքարտուղարը կամ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Այդ մասին գրում է Irish Central-ը` մեջբերելով Փաուերին գովաբանող հոդվածը The New York Times-ում: The New York Times-ի կարծիքով, Սամանտա Փաուերը Հիլարի Քլինթոնի հետ Լիբիայի նկատմամբ քաղաքականության գլխավոր ճարտարապետն է և նրա ազդեցությունը Սպիտակ տանն օրըստօրե աճում է: Եթե Քլինթոնը հրաժարական տա, ապա Փաուերը ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնի առաջին թեկնածուներից կլինի: Բայց դա այն դեպքում, եթե Օբաման հաղթի ընտրություններում: Փաուերը սկսել է իր լրագրողական գործունեությունը Բոսնիայում, երբ 22 տարեկան էր և եղել է երկրագնդի համարյա բոլոր թեժ կետերում: Նա 2002-ի Պուլիտցերյան մրցանակի հաղթող է «Խնդիր դժոխքից» ցեղասպանությունների մասին գրքի համար, որում պատմվում է նաև ցեղասպանության հանդեպ ԱՄՆ արտաքին քաղաքականության դիրքորոշման մասին: «Հայաստանում, նացիստական Գերմանիայում, Կամբոջայում և Ռուանդայում ցեղասպանությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ պետական իշխանությունները դրա վրա աչք են փակել, իսկ առանձին մարդիկ ընտրել են չմիջամտելու քաղաքականությունը: Ամենատարածված պատասխանն է` «մենք չգիտենք»: Դա սուտ է»,- կարծում է Սամանտա Փաուերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |