Բարաք Օբաման պատրաստվում է կրկին անգամ մասնակցել նախագահական ընտրություններին

Բարաք Օբաման պատրաստվում է կրկին անգամ մասնակցել նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը 2012-ին: USA Today թերթի տեղեկությունների համաձայն, նախագահն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի Դաշնային ընտրական հանձնաժողով հաջորդ շաբաթվա սկզբին: Դա թույլ կտա նախագահին սկսել միջոցներ հավաքել նախընտրական քարոզարշավի համար:

Բարաք Օբաման ԱՄՆ 44-րդ նախագահ է ընտրվել է 2008-ին ընտրողների ձայների 52.9 տոկոսով: Տարբեր տվյալներով, նրան այսօր աջակցում է ամերիկացիների 42-49 տոկոսը:

Տվյալ պահին Օբաման փորձում է հասնել այս տարվա դաշնային բյուջեի ընդունմանը: Նախագահը կոչ է անում օրենսդիրներին ելք գտնել փակուղուց, որում հայտնվել են բյուջեի վերաբերյալ բանակցությունները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---