ՆԱՏՕ-ն խնդրել է ԱՄՆ-ին ևս մեկ օր ռմբակոծել Քադաֆիի կողմնակիցներին 4 ապրիլի 2011 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն համաձայնվել է երկարացնել իր զորքերի մասնակցությունը Լիբիայի ռմբակոծություններին մինչ ապրիլի 4-ը: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնին: Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր ավիահարվածները դադարեցնելու մասին: Լիբիայում ռմբակոծությունները շարունակելու խնդրանքով ԱՄՆ-ին էր դիմել ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, որը մարտի 31-ից պաշտոնապես գլխավորում է ռազմական գործողությունը Քադաֆիի դեմ: Երբ գործողության հրամանատարությունն անցավ ՆԱՏՕ-ին, Վաշինգտոնում հայտարարեցին, թե ԱՄՆ-ն մտադիր է սահմանափակվել օժանդակ դերով: Ապրիլի 3-ին ԱՄՆ-ն սկսեց դուրս բերել զորքերը հակամարտության գոտուց՝ իրեն իրավունք վերապահելով սակայն, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |