ՀՅԴ կարծիքով ԱԺ-ում պետք է ստեղծվի գազամատակարարման խնդիրների ուսումնասիրման հատուկ հանձնաժողով 4 ապրիլի 2011 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի խորհրդարանում գազամատակարարման համակարգում իրավիճակի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժղովի ստեղծումը: Ինչպես խորհրդարանական լսումների ըթնացքում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խորհրդարանը չպետք է դուրս մնա Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այնպիսի ոլորտի դիտարկման գործընթացից, ինչպիսին է գազամատակարարման գործընթացը: «Մեր խմբակցությունը բազմիցս ՀՀ կառավարությանը հարցապնդում է ներկայացրել գազամատակարարման հարցերի մասին, սակայն գործադիր իշխանության պատասխանները չեն բավարարել մեզ: Մեզ հետաքրքրում են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են գազամատակարարմանը, մասնավորապես, «ՀայՌուսԳազարդ» ընկերության մարժայի փոփոխություններ և այլն: Հենց դրա համար մենք առաջարկում ենք ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |