Հովհաննես Սահակյան. Իշխանություններն ունեն կամք և ներուժ արդար ընտրություններ անցկացնելու համար 4 ապրիլի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն ունեն կամք և ներուժ արդար ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նա կոչ է արել չմատնանշել անցած ընտրությունները և ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են և կգնան արադար ընտրությունների: Նա նշել է նաև, որ նորմալ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է, որ իշխանություններն ու ընդդիմությունը համագործակցեն և ընտրելու կուլտուրա ձևավորեն հանրության շրջանում: Սահակյանը նշել է, որ այժմ արդեն կան քաղաքական ուժեր, որոնք դեռ նոր Ընտրական օրենսգիրքը ուժի մեջ չմտած, հայտարարում են, թե իշխանությունները ցանկանում են կեղծել առաջիկա ընտրությունները: «Մենք պատրաստ ենք ու կգնանք արդար ընտրությունների, սակայն մեկ ընդդիմադիր գործչի քննադատությունը, որը կարող է նաև անտեղին լինել, կարող է բնակչության մոտ անվստահության մթնոլորտ առաջացնել»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |