ԱԷԿ-ի 2-րդ բլոկում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է նորոգման աշխատանքների նպատակով 4 ապրիլի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին` ժամը 13:45-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում իրականացնել էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ: Այս օրերի ընթացքում կկատարվեն ատոմակայանի էներգաբլոկի ընթացիկ նորոգման, ինչպես նաև` տուրբինային կոնդենսատորների մաքրման աշխատանքներ: ԱԷԿ-ում էներգաարտադրությունը կվերսկսվի ապրիլի 7-ին մեկ տուրբոագրեգատով, իսկ մյուս տուրբոագրեգատի մաքրման աշխատանքները կշարունակվեն: ԱԷԿ-ը ամբողջ հզորությամբ էներգաարտադրության ցանցին կմիանա ապրիլի 19-ին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |